Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ , նույն ինքը Պրոֆեսսոր) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Ամուսնացած է , ունի մեկ աղջիկ երեխա: Երաժշտական կարիերան սկսել է 2002 թ.-ից “Հայ Տղեք” խմբով: Համարվում է Հայաստանում “ռեփ”-ի հիմնադիրներից մեկը : Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ, թողարկեցին 2 ձայնասկավառակ, նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ , հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում: 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան: 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը, որը կոչվում էր “Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ, անգամ սույն թվականի մրցանակաբաշխությանը արժանացավ “տարվա լավագույն ալբոմ” մրցանակին: Մյուս ձայնասկավառակը, որի անվանումն էր “Քուանշ” ` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը: Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ, մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում, ունեցել է 10-ից ավել տեսահոլովակ , որոնց թվում այնպիսի հիթեր , ինչպիսիք են “Քո ցավը տանեմ” , “Քոչարի” , “Անցած էտապ” և “Պրոֆեսսոր Մարգարյան”:
HT Hayko
4,456 views





















