Սոֆի Մխեյանը նշեց իր 28-րդ տարեդարձը

11 April 2012 Armenian
Rate this article
(6 votes)

Ապրիլի 8-ին երգչուհի Սոֆի Մխեյանը նշեց իր 28-րդ տարեդարձը: Այդ օրը համնկավ Սուրբ Զատիկի հետ ինչն էլ դարձրեց տոնը կրկնակի:

Նշել է ծնունդը Սոֆին Երևանյան ակումբներից մեկում, որտեղ որ 3 տարի առաջ արդեն անցկացրել էր մի անմոռանալի տարեդարձ և ցանկանալով կրկնել այն ընտրել է նույն վայրը:
Շնորհավորելու երգչուհուն եկել էին բազմաթիվ կոլլեգաներ, ընկերներ և մտերիմներ: Հայկական շոու-բիզնեսի զգալի մաս նկատվեց այդ օրը ակումբում` Էմմին, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Lazzaro-ն, Արեն Բայադյանը, Արչին, Ա-Էրա պարային խմբի աղջիկները, Սերգեյ Սմբատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն և այլոք:

Հրավերներով զբաղվել է անձամբ Սոֆին, ցավոք եղան մարդիք ովքեր չկարողացան ներկա գտնվել խնջույքին սակայն հասցրեցին իրենց շնորհավորանքը հղել Սոֆիին:
Նշենք նաև որ ապրիլի 9-ին Սոֆիի եղբոր Գոռի ծննդյան օրն է և նրանք այս տարի որոշեցին ունենալ մեկական տոնական տորթ որի վրա նշված էր 52 թիվը, այսինքն Գոռի և Սոֆիի հանրագումարային տարիքն է:

Ծնունդի ընդացքում Սոֆին իր հյուրերին ներկայացրեց իր նոր ռիթմիկ ստեղծագործությունը, որի
շնորհիվ էլ ավելի բարձրացավ ներկաների տրամադրությունը:

Զրուցելով երգչուհու հետ տեղեկացանք որ ստացել է անհամար նվերներ որոնք անչափ հավանել է, շատ շնորհակալ է բոլորին հետաքրքիր, օրիգինալ, կարևոր և պետքական նվերների համար, սակայն մենք պնդեցինք որպեսզի նա նշի ամենատպավորիչը և ստացանք պատասխան: Ամենից շատ օրիգինալ նվեր Սոֆին համարում է Արթուր Զաքարյանի և Հրաչ Մուրադյանի համատեղ նվերը, դա պատվոգիր է պատրաստված հատուկ Սոֆիի համար, “Диплом трудоголика”, ահա թե ինչպես է կոչվում այդ պատվոգիրը:

ՀայՖանատ-ը կրկին սրտանց շնորհավորում է Սոֆիին և մաղթում բազում հաջողություններ:

Photos by Diana Bostanjyan

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart