Ապրիլի 17-ին Երևանյան սրճարաններից մեկում տեղի է ունեցել Միհրան Ծառուկյանի այդքան երկար սպասված “Հավատա - կփրկեմ” առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ասպիսի մեծ երկրպագուների տարապ չէր նկատվել արդեն շատ երկար ժամանակ է: Սրճարանի շուրջ կարելի է ասել "ասեղ գցելու տեղ չկար", բազմաթիվ տարբեր սերնդների ներկայացուցիչներ հավաքվել էին որպեսզի կիսեին այդ կարևոր օրը իրենց սիրելի երգչի հետ:
Ողջունելու Միհրանին եկել էին նաև իր կոլլեգաները թե երաժշտական ոլորտից և թե հեռւստասերիալի գործնկերները:
Միհրանը մոտ օրերս կմեկնի ԱՄՆ,որտեղ կմասնակցի համերգի Մարտին Մկրտչյանի և Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Վերադառնալուն պես երգիչը կրկին կանցնի բուռն գործունեությանը և կմատուցի նոր անակնկալներ իր հանդիսատեսին:


