Վերջերս տեղի ունեցավ նորաձևության շաբաթ:
Նորոձևության և դիզայնի զարգացման ավանդ ունենալու ազգային մասնագիտացված չորրորդ մրցանակաբաշխություն:
Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի ճեմասրահում: Միջոցառման ռեժիսոր և վարողը Ռուբեն Հովհաննիսյանն էր: Երևանյան նորաձևության շաբաթին ներկա էին բազմաթիվ հյուրեր Մոսկվայից, Թուրքիայից, Արցախից և Երևանից:
Մոդելավորողները ներկայացրեցին ինենց հավաքածուները, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` Ջուլիյա Մութլուն նեկայացրեց Արևմտյան Հայաստանի նորաձևությունը: Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ պարով հանդես եկան Սոֆի Դևոյանի “Պարի և Հոգու” թատրոնի պարուհիները:
Կային մրցանակակիրներ. Մայա Պողոսյան, Սոֆի Դևոյան, Մարի Ակսել, Ջուլիյա Մութլուն և ուրիշներ: Մրցանակները պատվոգրի տեսքով էին, որը հանձնում էր միջոցառման կազմակերպիչ Արման Անտոնյանը:
Այս մրցանակաբաշխությունը անցկացվում էր չորրորդ անգամ Հայաստանում: Լավ է, որ Հայաստանում արդեն գնահատում են մոդելային արվեստը, չնայած այն բանին, որ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:
Կարծում ենք, որ այսուհետ ավելի հաճախ կլինեն նմանատիպ միջոցառումներ և այն կնպաստի փոխել վերաբերմունքը գեղեցիկի հանդեպ: Մենք նկատեցինք, որ տղաները նույնպես ակտիվ մասնակցում են նման միջոցառումներին և դա արդեն ողջունելի է Հայաստանի պայնաններում, քանի որ գեղեցիկը միայն աղջիկների համար չէ:
Նյութը` Անուշ Սաֆարյան

