Ամանորի շեմին երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր հանդիսատեսին և երկրպագուներին մատուցեց գեղեցիկ անակնկալ, "Օսկար" ձայնասկավառակների խանութ-սրահում տեղի ունեցավ երգչուհու նոր "Շնորհակալ եմ" ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ողջունելու Քրիստինեյին եկել էին բազմաթիվ կոլլեգաներ, ընկերներ, երկրպագուներ... Ձայնասկավառակում զետեղված է 12 երգ, որոնցից մեծ մասը նոր և չլսված են:
Ներկայացնում ենք շնորհանդեսի լուսանկարները, իսկ շատ շուտով երգչուհին կհանձնի ձեր դատին իր նոր "Հայ զինվոր" երգի տեսահոլովակը:
Քրիստինե Պեպելյանի նոր "Շնորհակալ եմ" ձայնասկավառակի շնորհանդեսը
7,024 views