Քրիստինե Պեպելյանի մենահամերգի ասուլիսը

27 September 2012 Armenian
Rate this article
(5 votes)

Այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրավիրել էր ասուլիսի, որի ընթացքում ներկայացրեց սեպտեմբերի 28-ին կայանալիք իր մենահամերգի համար Ուկրաինայից հրավրված ռեժիսորների խմբին, ովքեր 2011-ին աշխատել են մանկական Եվրատեսիլի վրա։

Իդեպ, հենց այդ աշխատանքները և ծանոթությունները հիմք հանդիսացան հետագա նոր կապերի ստեղծման համար, որի արդյունքն այսօր Քրիստինե Պեպելյանի մենահամերգն է։

«Անսպասելի զանգ ստացա և առաջարկի համար շատ ուրախացա։ Այստեղ արդեն ծանոթացա հենց երգչուհու հետ, ու սիրահարվեցի նրա լիրիկային»,-նշում է ռեժիսորներից մեկը։
Մենահամերգից մի քանի ամիս անց՝ դեկտեմբերին արդեն պատրաստ կլինի Քրիստինե Պեպելյանի նոր ձայնասկավառակը։ Իսկ մենահամերգի ընթացքում կհնչի մոտ 22 երգ, որոնցից 5-ը նոր երգեր են։ «Դուետներ ևս կլինեն, սակայն այս անգամ դրանց թիվը կրճատել ենք՝ հասցնելով 3-ի։ Նշեմ, որ հետաքրքիր նոր զուգերգ է սպասվում հանդիսատեսին, այն իսկապես անակնկալ կլինի, քանի որ բոլորովին այլ ժանրի մեջ ենք լինելու թե՛ ես, թե՛ ինձ հետ երգող երգիչը, ում անունը չեմ ուզում բարձրաձայնել»,-հավելեց երգչուհին։ Նա նաև խոստովանեց, որ հակված է մենահամերգի ժամանակ արդեն հնչած և սիրված երգեր երգելուն, քանի որ սիրում է, երբ հանդիսատեսը ձայնակցում է իրեն։

Սիրված երգերի շարքում Քրիստինեն ևս ունի իր սիրելիները. «Թերևս կառանձնացնեմ երեք երգ՝ «Հրաժեշտը», որը դարձավ իմ այցեքարտն այս ասպարեզում, «Մայրիկը», որն ինձ համար ճակատագրական էր և, ըստ իս, իմ ամենահաջողված աշխատանքներից, և իմ վերջին երգերից «Շնորհակալ եմ» երգը, որի ազդեցությամբ էլ ընտրել եմ մենահամերգիս խորագիրը՝ «Շնորհակալ եմ...». այդ բառերն ինձ համար խորը և արժևորված իմաստ ունեն»։

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart