Սեպտեմբերի 4-ին Երևանյան “Օսկար” ձայնասկավառակների խանութ-սրահում կայացավ ֆրանսաբնակ երգիչ Սուրեն Դավտյանի թվով երրորդ “Սերն իմ ընկերոջ” ձայնասկավառակի շնորհանդեսը:
Սուրենը արդեն 7 տարի է ինչ բնակվում է Փարիզում, սակայն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում:
Ողջունելու երգչին եկել էին երկրպագուներ, ընկերներ և կոլլեգաներ, որոնց թվում էին Տիգրան Պետրոսյանը, Ջոնին, Համլետ Գևորգյանը և այլոք:
Սուրենի ձայնասկավառակը պարունակում է 11 երգ, որոնցից 3-ի հիման վրա արդեն կա նկարահանած տեսահոլովակներ:
Սուրեն Դավթյանը նոր ձայնասկավառակի շնորհանդեսը
2,687 views