ՍոՖի Մխեյան - Ուզում եմ խոսել

Rate this lyrics
(3 votes)

ՍոՖի Մխեյան

Անձրևները երկնքից թափվում են լուռ
Եվ մաքրում հետքերը, որ տարել են քեզ հեռու,
Բայց քամին գալիս ու նորից ամուր գրկում
Նա իր հետ քո բույրն է ինձ բերում:
Բաժանվել ենք մենք, անցել է ժամանակ
Բայց հիշում եմ դեռ քեզ` դու իմ կարոտ միակ,
Չեն հուզում հարցերը, որ թվում էին կարևոր
Ով էր ճիշտ անմիտ վեճում, ով էր մեղավոր,
Սերը մեր զոհ գնաց իմ ու քո հպարտության
Եվ հիմա մենք դարձանք երկու ստվեր մենակության
Չեմ ուզում, չեմ կարող մոռանալ քեզ
Ինձ համար դեռ թանկ ես, ինձ համար դեռ կյանք ես:

Սեր քեզ հետ, միայն քեզ հետ
Չի ծնվի սրտում իմ նոր աղետ,
Տար քեզ մոտ միայն քեզ մոտ
Իմ հոգում ապրող միակ կարոտ:

Ես գիտեմ հիշում ես , անհնար է մոռանալ
Առաջին մեր հանդիպումը, երբ նայում էիր ինձ հուզված
Թե ինչպես դու մեկ օրում դարձար իմաստը իմ կյանքի
Ախր դու ասում էիր ես եմ այն աղջիկը քո երազանքի
Սերը մեզ տվել էր նոր երկինք ու նոր երկիր
Արարում էինք մեր աշխարհը, իսկ հիմա փորձիր գտիր
Ավերվեց ամեն ինչ, ու էլ չկա ոչինչ
Սերը մեր զոհ գնաց իմ ու քո հպարտության
Ինձ համար դեռ թանկ ես, ինձ համար դեռ կյանք ես :

Սեր քեզ հետ, միայն քեզ հետ
Չի ծնվի սրտում իմ նոր աղետ,
Տար քեզ մոտ միայն քեզ մոտ
Իմ հոգում ապրող միակ կարոտ:

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart