ՀՏ Հայկո - AntiSystem (Երգի խոսքեր)

Rate this lyrics
(26 votes)

ՀՏ Հայկո

Համբերատար ենք գլուխներս կախ,
Համբերատար ենք թաքցնում մեր վախը,
Կարանք անենք էսօր, թողում ենք վաղը,
Մեր հոգին թաղած ա , բայց հլը սաղ ա,
Համբերությունը վտանգավոր բան ա,
Ոնց որ հրաբուխի տակ շիկացած լավան,
Մի օր տրաքելու ա, էտի 20 բալ ա
Էներգիան կա, բայց հլը ինքը պոտենցիալ ա
Էսի համայն մարդկության քարոզարշավն ա
Ազատությունը հոգու մեր օգուտն ա ու շահը
Մինջև որ դուք ընդե հավատում եք որ փոխեք,
Մենք արդեն համախմբվել ենք որ հեղափոխենք,
Էսի ռեալ պայքար ա , ոչ թե ինչ որ փսեվդովեճ,
Խոսքի երկու հատ պայքար մինջև վերջ չէ,
Էտի իրանց խաղն ա կոչվում է շախ-մատ,
Իսկ մենք ետ վախտ խաղում ենք խաղ ՝ կյանք-մահ,
Էն իրականությունը որ մենք գիտենք ճշմարիտ ա
Էտի մի հատ մեծ մեխանիզմ ա տոտալիտար,
Մեզ փոքրուց սրսկում են լինել խելոք գառ,
Որ հետո անեն մատաղ երբ որ դառնանք ոչխար,
Բարդ բան ա խուսափել էտ ճանապարհը,
Անհնար ա մենակով քանդել էտ մսաղացը,
Մինջև բացիր աչքերդ , իրանք բերանդ կարեցին արդեն,
Բայց ներքին ձենդ չեն կարա կարեն,

կրկն:
Դու Լսիի, լսի ներքին ձենդ լսի
Ոնց ա գոռում հիմա քո հոգին,
Լսի, լսի, դե լսի ,
Ականջներդ քեզ պետք չեն
Դու լուչշը ականջներդ փակի ու գոռա
Գոռա, գոռա … գոռա տելեվիզրից էլ բարձր
Թող քո կոկորդը ոռնա
Ու գոռա
Ու թող աշխարհը իմանա
Թե իրական ազատությունը որն ա

Համբերատար ենք տանում բեռը մեր,
Որ բեռնատար ենք դառել ձեր ձեռը,
Սփոփանքն էլ ձեր ուղարկած տերտերն ա հա՞
Թե տերն ա, թե հայրն ա , թե մերն ա արդեն մեկ ա
Ազատությունը մենակ վերտուալ ա,
Ազատ ա նա ով որ հիմա օնլայն ա,
Բայց էտի ջանդամ
Կարամ ես գրազ գամ
Որ նույն մարդը գլուխը կոխի հողի տակ ոնց որ ջայլամը
Մենք ոնց որ ճանջը, ընգել ենք սարդոստայնը
Կարում ենք թփրտանք բայց ո՞րն ա հաջորդ քայլը
Սպասենք որ գա մինչև գա էտ սարդը, թե սպասենք որ գա ձեր փրկիչ Սարդ-Մարդ-ը հա՞
Տենում եք ոնց ա ճարտար խոսում քաղ. գործիչը
Էտի էշերի համար նենց գրավիչ ա,
Ինչքան էլ ինքը բիջ ա
Մեկա կյանքում տենց էլ չի ջոգի
Թե ով ա երկրագնդի իսկական կառավարիչը
Սիստեմը ուժեղ ա
Սիստեմը մտածված ա
Գայթակղիչ ա
Պետք ըլի բարի ա , պետք ըլի չարա,
Ու՞զում ես իրանց նման ըլես, որ փոխես աշխարհը,
Քենեդին էլ էր տենց մտածում, տեսա՞ր ինչ եղավ բա …
Սիստեմը ուժեղ ուդառ ունի ոնց որ Մայք Թայսոնը,
Խորամանկ ու ճկուն ոնց որ Կլեյ Կասիուսը,
Ճկվում են դաժը չկվողները իրա դեմը
Ոնց որ ժողովուրդի ձայն Հախվերդյան Ռուբենը
Ֆինանսական էլիտան մեզ սարքել ա զոմբի
Ու մեկը չկա որ Ռոկֆելերենց բուրգը բոմբի
Բայց փորձել ա պետք, ոնց որ փորձում ա Մավռոդին,
Կարող ա շառլատան ա , բայց էտ գաղափարը լավն ա վռոձի,
Մերոնք Մաշտոցի պուրակում ասեցին ու արին,
Ու մնացած էտ քաղաքական ֆնտըֆլուշկեն կապ չունի,
Ոնց որ բրյուսեցիք են թափ տալի կրթական համակարգը,
Թող իմանան ազատության վարձը ավելի թանկ ա,
Մեզ պետք չի եհովա, պետք չի իլյումինատ, սատանա,
Մենք յոլա կէթանք առանց դրա ,
Մեզ վաբշե պետք չեն ձեր կեղտոտ փողերը,
Վախտը կգա մենք կտպենք մերը,
Էկել ա ապոկալիպսիսը, ձեր համար աշխարհի վերջն ա
Իմ համար աշխարհի սկիզբը
Թերթում ենք էջը
Հակառակ հին սիստեմի դեմ - նոր անտիսիստեմն ա
Ու էտ սիստեմը մերն ա
կրկն:

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart