HayFanat.com

Like HayFanat on Facebook Follow HayFanat on Twitter Subscribe to HayFanat on YouTube +1 HayFanat on Google Plus

Ավարտվեց Պատանի երաժիշտների Եվրատեսիլը: Երեկ եզրափակիչ փուլն էր: Հիասքանչ շոուն դիտելու էին եկել 50,000 մարդ:

Ելույթ ունեցան բոլոր երկրների ներկայացուցիչները: Ամենաշատ ծափահարությունների արժանացան երկու հայերը, ինչը  մեծ պատիվ է մեզ համար:  Հանդիսատեսը շատ սիրեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կազազյանին և նրա արյունակից մրցակցին` Ավստրիայի ներկայացուցիչ Էմանուել Ճգնավորյանին:

Երեկ Պատանի երաժիշտների Եվրատեսիլի գլխավոր փորձն էր: Տեխնիկական բոլոր լուծումները հիասքանչ են, գեղեցիկ բեմ և շոու-ծրագիր:

Եզրափակիչ փուլում, որ կայանալու է այսօր` մայիսի 11-ին և հեռարձակվելու Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ Երևանի ժամով 23:20-ին, Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կազազյանը ելույթ է ունենալու 6-ը, նրան հաջորդելու է Ավստրիայի ներկայացուցիչ Էմանուել Ճգնավորյանը, ով, ինչպես պարզվել է, հայ մեծանուն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ընտանիքից է:

Պատանի երաժիշտների Եվրատեսիլը (անգլերեն Eurovision Young Musicians) Եվրատեսիլի հերթական մրցույթն է Եվրոպայի երիտասարդ երաժիշտների համար, որին մասնակցում են Եվրոպական Հեռարձակողների Միության որոշ երկիր-անդամների ներկայացուցիչները. Մրցույթին 16-ից մինչև 20 տարեկան տաղանդավոր երաժիշտներ կարող են մասնակցել: Մրցույթ անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ:

Newsletter

Get all latest updates on video & audio premieres and more.

Take Part

We are open to any input. Wishing to contribute interesting news, celeb gossip, lyrics & more? We'd love for you to join us.

E-Mail us: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. to jump in.
Twitter: @hayfanat tag with #takepart