Գնահատիր տեսահոլովակը
(0 ձայն)

POP հանրագիտարանի մասին

Աստղային միֆեր ու բացահայտումներ, իրական վարկանշային սանդղակներ ու ցուցանիշներ, սկանդալային միջադեպեր, տապալումներ ու վերելքներ...Հայկական շոու-բիզնեսն առանց իրեն բնորոշ ձանձրալի փոշու: Մեր թեմաներն ու անդրադարձերը համարձակ են, առանց որևէ վերաբերմունքի կամ հաճոյախոսությունների: Մենք խնդիր չունենք ինչպես որևէ մեկին հաճոյանալու, այնպես էլ` վարկաբեկելու: Մենք պարզապես ներկայացնում ենք փաստեր` ենթադրությունները թողնելով ձեզ:

''POP հանրագիտարան''-ը հայկական շոու-բիզնեսի մասին ժամանցային, տեղեկատվական, արխիվային նախագիծ է: Մենք փորփրում ենք հայկական շոու-բիզնեսի փոշոտ արխիվներն ու ներկայացնում լսարանին հետաքրքրող, աստղերին մտահոգող փաստերը: Մի խոսքով, մեծ սիրով ու անսահման խանդավառությամբ` ''POP հանրագիտարան'':

Նախագիծը ներկայացնում են լրագրող Մհեր Բաղդասարյանը և հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը:

Մհեր Բաղդասարյան
Ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: 2006-2009թթ. աշխատել է ''Ես'' ամսագրում: 2009-2010թթ. ստեղծել ու խմբագրել է ''WOW'' երիտասարդական ամսագիրը: Սկանդալային անուն վաստակած լրագրողին ''ատում'' ու ''հետապնդում'' են հայկական շոու-բիզնեսի դեմքերը, սակայն նա արդեն իր ուժերն է փորձում հեռուստատեսային մի քանի նախագծերում:

Արփինե Գաբրիելյան
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Արփինեն նաև երգում է: Երգի պետական թատրոնի մեներգչուհիներից է: 2009թ.-ից աշխատում է հեռուստատեսությունում: Հրեշտակային ժպիտով գեղեցկուհին հայկական էկրանների ծագող աստղ է:

Վերջին վիդեոները

Բաժանորդագրվել

Գրանցվիր, տեղեկացվիր վիդեոների և երգերի պրեմիերաների ու այլ նորությունների մասին:

Մնալ Կապի Մեջ

Մասնակցիր

Մեր կայքը բաց է ցանկացած առաջարկի համար: Ցանկանու՞մ եք մեզ թղթակցել` ճանաչված մարդկանց մասին նորություններ, բամբասանքներ կամ տեղեկություններ հայտնելով: Մենք ուրախ կլինենք, որ Դուք միանաք մեզ:

Մեզ միանալու համար գրեք Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ին:
Twitter: @hayfanat tag with #takepart