Թեև Քիմ Քարդաշյանը եւ Kanye West-ը որևէ լուրջ հայտարարություն չեն արել իրենց հարաբերությունների վերաբերյալ, եթե չհաշվենք ընկերական ձեռք-ձեռքի զբոսանքները, եթե ռեփփերի վերջին երգի բառերը որևէ նշանակություն ունեն, ապա ստացվում է, որ ամեն ինչ շատ լուրջ է:
Hip-hop-ի մագնատը 34 տարեկան է, ինչպես հաղորդվում է, վերանվանված “Theraflu” երգը այժմ կոչվում է “Way Too Cold”, դա Us Weekly-ի պահանջն է: Նա, ինչպես տեղեկացնում են, մի քանի բառ է ավելացրել, Քարդաշյան աստղի հետ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Ռեփփեր Pusha T-ի երգի մեջ, West-ը ակնարկում է ամուսնանալու իր մտադրության մասին, ասելով.
“Ես տեսա քեզ ակումբում Ճերմակ զգեստով, Հիմա ես եմ ցանկանում հագցնել քեզ Ճերմակ զգեստ”:
Ինչպես հիշում եք, երգի առաջին հատվածում խոսվում է Քիմի և West-ի սիրավեպի հետ կապված ասեկոսեների մասին.
“Միայն հիմա ում հարգում եմ դա Wiz-ն է, Սիրահարվեցի Քիմին այն ժամանակ, երբ նա սիրահարվեց նրան”:
Շատերը հավատում են, որ այդ “նրան”-ը Քիմի նախկին ամուսին Քրիս Համֆրիսն է, և West-ի նախկին ընկերուհու Էմբեր Ռոզի նշանած ռեփփեր Wiz Khalifa-ն:
(1:22)

