Սիրո և գեղեցկության գարնանային գույներ

09 Մարտ 2013 Հայկական
Գնահատիր նյութը
(3 ձայն)

Մայրության և գեղեցկության օրը` մարտի 8-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ "Սիրո և գեղեցկության գարնանային գույներ" համերգային շոու ծրագիրը:
Համերգին ներկա էին հայ անվանի կանայք, ովքեր իրենց ներդրումներն ունեն Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում:

Համերգը վարում էին Աշոտ Ղազարյանը և "Երաժշտական փոստարկղ" ծրագրի հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը, որը երեկոյի ընթացքում արժանացավ տարվա լավագույն կին-հաղորդավարուհի կոչմանը:

Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանը նույնպես ներկա էր այդ գեղեցիկ միջոցարմանը: Նրա կողմից հատուկ մրցանակի` "Հայ անվանի կանայք" գրքին արջանացան` Ռոզա Ծառուկյանը, Նառա Շլեպչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոզի Արմենը և այլոք:
Համերգ-երեկոն իրենց կատարումներով եկել էին ողջունելու սիրված երգիչներ Հայկոն, Արամեն և Արսեն Գրիգորյանը, նաև գեղեցիկ պարային համարով հանդես եկավ բալետի մենապարուհի Ժակլին Սարխոշյանը:

Քանի որ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն որի ընթացքում անդրադարձան նաև ոճաբանության և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներին մենք որոշեցինք զրուցել "Անի Ավդալյան Իմիջ կենտրոն"-ի հիմնադիր-տնօրեն Անի Ավդալյանի հետ, ով երեկոյի ընթացքում արժանացավ "Տարվա Լավագույն Ոճաբան" մրցանակին:

Անին ասաց որ շատ ուրախ է որ Հայաստանում կա նման մրցանակաբաշխություն որտեղ արդեն անդրադարնում են նորաձևության ոլորտին: Քանզի նա շուրջ 12 տարի է աշխատում է Հայաստանում և իր ուրույն տեղը ունի այստեղի նորաձևության զարգացման մեջ, նրա կողմից ստեղծված յուրաքանչյուր կերպար սիրվում և գնահատվում է ժողովրդի կողմից և անմիջապես դառնում ակտուալ: Անի Ավդալյանի կերտած կերպարներով հայ արտիստները տարիներ շարունակ հանդես են գալիս տարբեր երկրների բեմերում:

Հուսով ենք որ նմանատիպ միջոցարումները կշատանան և կկրեն շարունակական բնույթ: Իսկ ՀայՖանատ-ը միշտ սիրով անդրադարձ կկատարի նման պռոեկտներին:

Բաժանորդագրվել

Գրանցվիր, տեղեկացվիր վիդեոների և երգերի պրեմիերաների ու այլ նորությունների մասին:

Մնալ Կապի Մեջ

Մասնակցիր

Մեր կայքը բաց է ցանկացած առաջարկի համար: Ցանկանու՞մ եք մեզ թղթակցել` ճանաչված մարդկանց մասին նորություններ, բամբասանքներ կամ տեղեկություններ հայտնելով: Մենք ուրախ կլինենք, որ Դուք միանաք մեզ:

Մեզ միանալու համար գրեք Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ին:
Twitter: @hayfanat tag with #takepart