ՍոՖի Մխեյան - Որտեղ գտնեմ

Գնահատիր խոսքերը
(2 ձայն)

ՍոՖի Մխեյան

Թե ինչպես քեզ տեսա ինչ հրաշքով քեզ գտա
Թե ինչպես քո աչքերում մի նոր աշխարհ ես գտա,
Թե ինչու դու հանկարծ իմ հայացքից շփոթված
Հեռացար ու մոլորված ինձ թողեցիր դու մի հարց,
Մի գնա իմ երգն անձայն է առանց քեզ
Առանց քեզ հոգիս անզոր է, արի տես,
Քո գալուն եմ ես սպասում,
Իմ սեր;

Կարոտել եմ քո աչքերը ու քո ստվերը
Իմ հոգուն անդորր բերող քո ջերմ խոսքերը
Թող որ միշտ երգեն մեր խենթ սիրո օրերը ժամերը,
Քեզ տալիս եմ խելագար անհագ իմ սերը
Ես երգում եմ քեզ համար հոգուս երգերը
Ամենուր փնտրում եմ ես քո տաք հետքերը, քո սերը:

Ես որտեղ քեզ փնտրեմ ասա որտեղ քեզ սպասեմ
Քեզ ինչպես ես գտնեմ ու կարոտած քեզ գրկեմ,
Թե նորից հայտնվես մի նոր հրաշք կբերես
Ու սիրահար խենթի պես կհամբուրեմ քեզ լուսերես,
Դե արի իմ երգն անձայն է առանց քեզ
Առանց քեզ հոգիս անզոր է, արի տես,
Քո գալուն եմ ես սպասում
Իմ սեր:

Կարոտել եմ քո աչքերը ու քո ստվերը
Իմ հոգուն անդորր բերող քո ջերմ խոսքերը
Թող որ միշտ երգեն մեր խենթ սիրո օրերը ժամերը,
Քեզ տալիս եմ խելագար անհակ իմ սերը
Ես երգում եմ քեզ համար հոգուս երգերը
Ամենուր փնտրում եմ ես քո տաք հետքերը քո սերը :

Քո սերը...

Բաժանորդագրվել

Գրանցվիր, տեղեկացվիր վիդեոների և երգերի պրեմիերաների ու այլ նորությունների մասին:

Մնալ Կապի Մեջ

Մասնակցիր

Մեր կայքը բաց է ցանկացած առաջարկի համար: Ցանկանու՞մ եք մեզ թղթակցել` ճանաչված մարդկանց մասին նորություններ, բամբասանքներ կամ տեղեկություններ հայտնելով: Մենք ուրախ կլինենք, որ Դուք միանաք մեզ:

Մեզ միանալու համար գրեք Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ին:
Twitter: @hayfanat tag with #takepart