Մենք 3 տարեկան ենք

28 Մարտ 2012 Բլոգ
Գնահատիր նյութը
(2 ձայն)

2008 թվականի դեկտեմբերի 8-ին Ավստրիայում բնակվող Միքայելը և Ֆրանսիայում բնակվող Դավիթը բացեցին մի ժամանցային կայք, որը կոչվեց HayFanat.com:

HayFanat-ը առաջին հայկական երիտասարդական ժամանցային կայքերից էր, որը կենտրոնացված էր հայկական շոու-բիզնեսի վրա:

Սկզբնական շրջանում կայքում տեղադրվում էին տեսահոլովակներ HQ որակով և տեքստային նորություններ: Ամիսներ անց նախագծին միացավ Իննան, ով բնակվում է Հայաստանում, և այդ ժամանակ կայք տեխադրվում էին տեքստան հարցազրույցներ հայ արտիստների հետ:

Եթե վերհիշենք այն փաստը, որ 2008 թվականին Հայաստանում այդքան էլ զարգացած չէր ինտերնետ ոլորտը, այդ իսկ պատճարով շատ դժվար էր կապ պահել արտիստների հետ և տեղադրել լավ որակի տեսահոլովակներ և նյութեր:
Սակայն անցավ ժամանակ, և Հայաստանի շոու-բիզնեսը դարձավ ավելի մոտ ինտերնետին և ինքնստինքյան ավելի մոտ HayFanat.com-ին:

Այժմ կայքում կարող եք գտնել ամենաթարմ տեսահոլովակները Full HD որակով, Աուդիո, Վիդեո և Տեքստ ֆորմատների հարցազրույցներ, ֆոտոշարքեր տեսահոլովակների նկարահանման վայրից, հատուկ նախագծեր և բազմաթիվ այլ թարմ նորություններ:

ՈՒնենալով իր ամուր տեղը հայկական շոու-բիզնեսում HayFanat-ը 2011-ի դեկտեմբերի 8-ին տոնում է իր 3 ամյակը և շնորհակալություն հայտնում բոլոր արտիստներին ով մեր կայքի կողքին են, և իհարկե մեր շատ սիրելի այցելուներին:

Բաժանորդագրվել

Գրանցվիր, տեղեկացվիր վիդեոների և երգերի պրեմիերաների ու այլ նորությունների մասին:

Մնալ Կապի Մեջ

Մասնակցիր

Մեր կայքը բաց է ցանկացած առաջարկի համար: Ցանկանու՞մ եք մեզ թղթակցել` ճանաչված մարդկանց մասին նորություններ, բամբասանքներ կամ տեղեկություններ հայտնելով: Մենք ուրախ կլինենք, որ Դուք միանաք մեզ:

Մեզ միանալու համար գրեք Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ին:
Twitter: @hayfanat tag with #takepart