HayFanat.com-ը հանդիսանում է USMenk խմբի նախաձեռնություններից մեկը` հիմնված Ավստրիայի Վիեննա քաղաքում:
Այն առաջին հայկական կայքն է, որը նվիրված է հայկական շոու-բիզնեսին: HayFanat.com-ը մի վայր, որտեղ հայկական շոու-բիզնեսի երկրպագուները կարող են կապի մեջ լինել միմյանց հետ, լսել նոր երգեր, դիտել բարձրորակ տեսահոլովակներ և տեղյակ լինել հայակական շոու- բիզնեսի վերջին նորություններին, ինչպես նաև թեժ քննարկումներ կատարել: HayFanat.com-ի կողմից ներկայացվող բոլոր նյութերը օրիգինալ են և լիազորված են իրավատերերի կամ էլ նրանց ներկայացուցիչների կողմից:
2008 թվականի դեկտեմբերի 8-ին Ավստրիայում բնակվող Միքայելը և Ֆրանսիայում բնակվող Դավիթը բացեցին մի ժամանցային կայք, որը կոչվեց HayFanat.com:
HayFanat-ը առաջին հայկական երիտասարդական ժամանցային կայքերից էր, որը կենտրոնացված էր հայկական շոու-բիզնեսի վրա:
Սկզբնական շրջանում կայքում տեղադրվում էին տեսահոլովակներ HQ որակով և տեքստային նորություններ: Ամիսներ անց նախագծին միացավ Իննան, ով բնակվում է Հայաստանում, և այդ ժամանակ կայք տեխադրվում էին տեքստային հարցազրույցներ հայ արտիստների հետ:
Եթե վերհիշենք այն փաստը, որ 2008 թվականին Հայաստանում այդքան էլ զարգացած չէր ինտերնետ ոլորտը, այդ իսկ պատճարով շատ դժվար էր կապ պահել արտիստների հետ և տեղադրել լավ որակի տեսահոլովակներ և նյութեր:
Սակայն անցավ ժամանակ, և Հայաստանի շոու-բիզնեսը դարձավ ավելի մոտ ինտերնետին և ինքնստինքյան ավելի մոտ HayFanat.com-ին:
Այժմ կայքում կարող եք գտնել ամենաթարմ տեսահոլովակները Full HD որակով, Աուդիո, Վիդեո և Տեքստ ֆորմատների հարցազրույցներ, ֆոտոշարքեր տեսահոլովակների նկարահանման վայրից, հատուկ նախագծեր և բազմաթիվ այլ թարմ նորություններ:
ՈՒնենալով իր ամուր տեղը հայկական շոու-բիզնեսում HayFanat-ը 2011-ի դեկտեմբերի 8-ին տոնում է իր 3 ամյակը և շնորհակալություն հայտնում բոլոր արտիստներին որ մեր կայքի կողքին են և իհարկե մեր շատ սիրելի այցելուներին:

