Հայերի հաղթանակը Վիեննայում
Ավարտվեց Պատանի երաժիշտների Եվրատեսիլը: Երեկ եզրափակիչ փուլն էր: Հիասքանչ շոուն դիտելու էին եկել 50,000 մարդ:
Ելույթ ունեցան բոլոր երկրների ներկայացուցիչները: Ամենաշատ ծափահարությունների արժանացան երկու հայերը, ինչը մեծ պատիվ է մեզ համար: Հանդիսատեսը շատ սիրեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կազազյանին և նրա արյունակից մրցակցին` Ավստրիայի ներկայացուցիչ Էմանուել Ճգնավորյանին:
Հայերը գրավել են Վիեննայի բեմը
Երեկ Պատանի երաժիշտների Եվրատեսիլի գլխավոր փորձն էր: Տեխնիկական բոլոր լուծումները հիասքանչ են, գեղեցիկ բեմ և շոու-ծրագիր:
Եզրափակիչ փուլում, որ կայանալու է այսօր` մայիսի 11-ին և հեռարձակվելու Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ Երևանի ժամով 23:20-ին, Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կազազյանը ելույթ է ունենալու 6-ը, նրան հաջորդելու է Ավստրիայի ներկայացուցիչ Էմանուել Ճգնավորյանը, ով, ինչպես պարզվել է, հայ մեծանուն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ընտանիքից է:
Երկու Հայ Եվրատեսիլում
Պատանի երաժիշտների Եվրատեսիլը (անգլերեն Eurovision Young Musicians) Եվրատեսիլի հերթական մրցույթն է Եվրոպայի երիտասարդ երաժիշտների համար, որին մասնակցում են Եվրոպական Հեռարձակողների Միության որոշ երկիր-անդամների ներկայացուցիչները. Մրցույթին 16-ից մինչև 20 տարեկան տաղանդավոր երաժիշտներ կարող են մասնակցել: Մրցույթ անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ:

